Թերապիա
Քրոնիկ հոգնածության համախտանիշ. armeniamedicalcenter.am

Հոգնածությունը ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածության հետևանք է: Երբ ստիպված եք ընդունել վիտամիններ, արթնանալուց հետո չեք զգում առույգություն, մեծ հավանականություն կա, որ առկա է քրոնիկ հոգնածության համախտանիշ (ՔՀՀ): Գլխավոր ախտանշաններն են՝ թուլություն, քնի խանգարում, գրգռվածություն, գլխացավ:
ՔՀՀ հիմնականում հանդիպում է մեծ քաղաքների բնակչության մոտ, որոնք հաճախ են առերեսվում սթրեսների հետ, ինչի հետևանքով սկսվում է օրգանիզմի հյուծվածություն: Հաճախ նշանները արտահայտվում են եղանակային երկու սեզոնի միջև, երբ օդի խոնավությունը փոփոխական է, կամ հանկարծ բարձրանում է, կամ` երբ կրճատվում է ցերեկվա տևողությունը:
Օրգանիզմի հյուծվածությունն առաջացնում է անոթների սպազմ, որի հետևանքով ուղեղը զրկվում է թթվածնի անհրաժեշտ պաշարից, խանգարվում է նյութափոխանակությունը, արյան մեջ կուտակվում է կաթնաթթու, արյունն աղտոտվում է:
Այդ ամենը պատճառ են դառնում դիմադրողականության անկման, վարակների, հիվանդությունների նկատմամբ ընկալունակության բարձրացման:
Հիմնական ախտանշաններն են.
- մկաններում թուլություն և ջարդվածության զգացում,
- տրամադրության կտրուկ փոփոխություն,
- տագնապի զգացողություն, ապաթիա,
- քնկոտություն` օրվա ընթացքում,
- հաճախակի մրսածական հիվանդություններ (հարբուխ` առանց բարձր ջերմության),
- քնի խանգարում,
- դեմքի, ստորին և վերին վերջույթների այտուցվածություն,
- տեսողության նվազում,
- ցրտի զգացողություն` նույնիսկ տաք սենյակում,
- սառը ոտքեր,
- հաճախակի գլխացավ և գլխապտույտ,
- մկաններում և հոդերում` արտահայտված տհաճ զգացողություն,
- հիշողության վատացում,
- կրակող ցավեր մեջքի շրջանում և այլ հատվածներում,
- կենտրոնացման թուլացում,
- հուզական անկայունություն (մտային գործունեության վատացում),
- լիբիդոյի նվազում:
Պատճառները
ՔՀՀ-ի պատճառը մինչև վերջ բացահայտված չէ: Այն կապում են նախկինում տարած վարակների, վիրահատությունների, ծանր ծննդաբերությունների հետ:
Հիմնական պատճառը իմունային համակարգի հյուծումն է: Հաճախ արյան մեջ հայտնաբերվում է L-կարնիտինի և ԱԵՖ անբավարարություն:
Նպաստող գործոններ են.
- էկոլոգիական վատ միջավայրը,
- վնասակար աշխատանքը,
- հաճախակի նյարդային լարվածությունը, սթրեսները,
- քնի սխալ կազմակերպումը,
- նստակյաց ապրելակերպը,
- լարված աշխատանքային ռեժիմը,
- հորմոնալ ֆոնի խանգարումը,
- ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները,
- որոշ դեղերի երկարատև օգտագործումը:
Ախտորոշումը
Առաջին իսկ ախտանշանների արտահայտման դեպքում պետք է դիմել թերապևտի, ով անհրաժեշտության դեպքում կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ (էնդոկրինոլոգ, նյարդաբան, իմունոլոգ):
ՔՀՀ-ի դեպքում ժամանակի ընթացքում դիտվում է ախտանշանների աճ: Կարևորվում է ախտանշանների տևողությունը (կես տարի և ավելի, այլ հիվանդությունների բացակայություն):
Ախտորոշման համար իրականացվում են մի շարք հետազոտություններ.
- արյան ընդհանուր քննություն,
- արյան մեջ վիտամին D-ի, B12-ի, B9-ի, երկաթի որոշում,
- վահանագեղձի հորմոնների որոշում,
- լյարդի քննություն՝ հեպատիտի առկայությունը ժխտելու նպատակով:
Բուժումը
Առաջին հերթին, անհրաժեշտ է ազատվել ֆիզիկական և հուզական լարվածությունից, կարգավորել հանգիստը, գիշերային քունը (7 ժամից ոչ պակաս), ապահովել նաև ցերեկային, 10-20 րոպեով կարճատև քուն, զբոսանք մաքուր օդում:
Պետք է սովորել չդժգոհել ո՛չ սեփական անձից, ո՛չ շրջապատից և իրավիճակներից, խուսափել սթրեսներից, տխրության զգացումից:
Եթե առկա է ՔՀՀ, արգելվում են անառողջ սննդակարգերը: Անհրաժեշտ է առողջ, լիարժեք սննդակարգ (բավարար վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդ):
Օգնում են մերսումը, մարզումները: Ամեն օր պետք է մերսել վերջույթների մատները, մեջքը, ցավոտ հատվածները, ինչը կբարելավի արյան հոսքը` գլխուղեղ:
Եթե ախտանշանները արտահայտված են, օրակարգին պետք է ավելացնել բուժական այլ միջոցառումներ՝ ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա, վիտամինային կոմպլեքսների ընդունում և այլն:

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...


Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...


Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...


Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...


Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...


Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...


«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...


Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...


Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...


Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...


Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...


Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն